
Միացյալ Նահանգները տեւական ժամանակ սխալ հաշվարկ է կատարել՝ հետախուզության տրամադրած ոչ ճիշտ տվյալների պատճառով։ Դա վերաբերվում է նաեւ Իրանի դեմ պատերազմ սկսելուն։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին՝ սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնի գործողությունները Հորմուզի նեղոցում՝ ավելի մեծ սխալ էր։ «Ավելի վատ, քան «ֆեյք լուրեը», ավելի վատ՝ քան «ֆեյք հետախուզությունը»»,- ընդգծել է Արաղչին։