Աշխարհի տարբեր շրջաններում օգոստոսի 12-ի երեկոյան տեսանելի մասնակի արևի խավարումից հետո, որտեղ արևի ավելի քան 90%-ը ծածկված էր, տասնյակ մարդիկ աչքերի հետ կապված խնդիրների գանգատներով դիմել են բժշկական օգնության։
Ինչպես հայտնում է DW-ն, հիվանդները գանգատվել են գլխացավերից, գլխապտույտից, աչքերի այրոցից և տեսողության դաշտում բծերի առաջացումից, ինչպես նաև տեսողության օբյեկտիվ վատթարացում։
Ըստ մասնագետների սա պայմանավորված է նրանով, որ դիտումը իրականացվել է առանց հատուկ ակնոցների, և խորհուրդ է տրվում լինել առավել ուշադիր և զգոն։