ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նիստի ընթացքում անդրադարձավ երեկվա միջադեպին՝ հիշեցնելով Էդգար Ղազարյանից ներողություն խնդրելու պահանջը։
Ռուբինյանը փորձեց պարզել՝ Ղազարյանը նիստում ասելիք ունի՞։ Ղազարյանն ի պատասխան նշեց՝ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։
«Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Շարունակում ենք»,-ասաց ԱԺ նախագահը և անցավ հաջորդ հարցին։