Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․ առաջին կիսամյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏1,522,502 մլն, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ ֏310,051 մլն իսկ շինարարության ծավալը՝ ֏282,220 մլն:
2026թ․ առաջին կիսամյակում առևտրաշրջանառության մակարդակն արձանագրել է ֏ 3,155,866 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏2,148,599 մլն արդյունքները:
2026թ․ առաջին կիսամյակում ՀՀ-ում արտադրվել է 5,164 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա: Մեր հայրենակիցների միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի առաջին կիսամյակում կազմել է ֏310,787: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն կիսամյակում կազմել են համապատասխանաբար $3,431մլն և $6,140մլն:
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց` 2026թ․ առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ նույն ժամանակահատվածի հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ կազմել է 7․9%։ Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալները վերոնշյալ ժամանակահատվածի հաշվարկով աճել են շուրջ 11%-ով:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2026թ․ առաջին կիսամյակում 2025թ․ նույն ժամանականահատվածի համեմատ զգալի կրճատվել են` շուրջ 12%-ով:
2026թ․ առաջին կիսամյակում 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալների աճը կազմել է ընդամենը 0․9%,իսկ ծառայությունների ծավալի աճը` 11%։
2026թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 4․6%։ 2026թ․ առաջին կիսամյակում 2025թ․ առաջին կիսամյակի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․5%-ով։
Ozon-ը թանկարժեք ապրանքների մի մասը տեղափոխում է պատվերների հանձնման կետեր
Արտահանման ծավալները 2026թ․ առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 6․7%-ով, իսկ ներմուծման ծավալներն աճել են 4%-ով։
- Ամփոփելով վերոգրյալ արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է հատկապես գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալների կտրուկ անկումը։