Դավիթ Խուդաթյանը 2 օրով արձակուրդ է մեկնում. Նրան կփոխարինի Արմեն Սիմոնյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը 2 օրով արձակուրդ է մեկնում։ Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2 օր տևողությամբ՝ 2026 թվականի օգոստոսի 20-21-ը ներառյալ:

2. Դավիթ Խուդաթյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սիմոնյանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *