ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը 2 շաբաթով արձակուրդ է մեկնում։
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանին տրամադրել 2025-2026 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ և 1 օր չվճարվող արձակուրդ՝ 2026 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 3-ը ներառյալ:
2. Արեն Մկրտչյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Ղարիբյանը»։