Շվեդիան նոր կործանիչներ է գնում

Շվեդիան ձեռնարկում է իր ռազմաօդային ուժերի լայնածավալ ընդլայնում։ Ստոկհոլմը մտադիր է ոչ միայն ձեռք բերել նոր Gripen կործանիչներ, այլև էապես կրճատել դրանց մարտական թռիչքներին նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակը, փոխանցել է Defence24-ը։

Մոտ ապագայում շվեդական ՌՕՈւ-ն մտադիր է կրճատել կործանիչների սպասարկման ժամանակը մարտական թռիչքների համար՝ ներկայիս 15 րոպեից մինչև 10 րոպեից պակաս։ Փոփոխությունները կվերաբերեն ոչ միայն աշխատող շարժիչների պայմաններում լիցքավորման ընթացակարգերի օպտիմալացմանը, այլև Taurus հեռահար թևավոր հրթիռների կախման արագացմանը։ Առկա տվյալները ցույց են տալիս, որ այս նոր օպերատիվ հնարավորությունները ձեռք կբերվեն մինչև 2028 թվականը։

Հնարավորությունների զարգացումը կուղեկցվի նոր ինքնաթիռների մեջ խոշոր ներդրումներով։ Շվեդները ծրագրում են ձեռք բերել 12 Gripen E մարտական ինքնաթիռ։ Այս մոդելի առնչությամբ Ստոկհոլմը նաև կենտրոնացած է ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) հնարավորությունների զարգացման վրա։ Սա առանձնահատուկ նշանակություն ունի Saab GlobalEye հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռների հետ համագործակցության համատեքստում, որոնք նույնպես շուտով կհամալրեն Շվեդիայի ՌՕՈւ շարքերը։

Ի վերջո, շվեդական օդային նավատորմը պետք է ունենա մինչև 120 ինքնաթիռ։ Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Շվեդիան պարտավորվել էր Ուկրաինային փոխանցել 16 Gripen C/D կործանիչ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *