Կենտրոնական Ասիայի միանգամից չորս երկրում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել

Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։

Մասնավորապես, Բիշքեկի տարբեր շրջանների բնակիչները սկսել են բողոքել լույսի անջատումներից և էլեկտրամատակարարման խափանումներից։

Բացի այդ, Ղազախստանում՝ միանգամից Ալմաթիի չորս շրջաններում և Ալմաթիի մարզի տասը շրջաններում, տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի անջատումներ։

Դուշանբեում և Տաջիկստանի տարբեր շրջաններում նույնպես հաղորդել են, որ որոշ շրջաններում լույսն անջատվել է։

Էլեկտրամատակարարման խափանումներ առաջացել են նաև Ուզբեկստանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *