Ռուսաստանn աննկատ ստեղծել է Իրանի մատակարարման նոր ռազմավարական երթուղի Կասպից ծովով, հաղորդում է The Telegraph-ը։
Այս լոգիստիկ միջանցքը, որը ոմանք կոչում են «Կասպիական էքսպրես», դարձել է Վլադիմիր Պուտինի՝ Թեհրանին զինելու ջանքերի հիմքը՝ երկու երկրին էլ հնարավորություն տալով շրջանցելու ԱՄՆ-ի ծովային ճնշումը Պարսից ծոցում։
Մոսկվան այս մոդելն օգտագործել էր Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ՝ աջակցելով Բաշար Ասադին ծովային մատակարարման երթուղու միջոցով, որը երբեմն անվանվում էր «Սիրիական էքսպրես»։
Մատակարարման այս միջանցքը, որը գրեթե տասը տարի գործում էր Ղրիմի և Սիրիայի Տարտուս նավահանգստի միջև, Մոսկվային հնարավորություն էր տալիս ուժեղացնելու իր էքսպեդիցիոն ուժերը՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին և դիվանագիտական ճնշմանը։ Թուրքիան 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո փակեց Բոսֆորը ռազմական նավերի համար, ինչի հետևանքով այս երթուղին նեղացավ, ապա 2024 թվականի վերջում ամբողջությամբ փակվեց։
Այսօր Ռուսաստանը կիրառել է այս մոտեցումը Կասպից ծովում՝ այն վերածելով Իրանի հետ իր ռազմական գործընկերության լոգիստիկ հիմքի։