Օգոստոսի 9-ին հաղորդում է ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել․ հայտնում է ՆԳՆ-ն։
«4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմած Երևանի 19-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։
Նա իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը»,- ասված է հաղորդագրությունում։