
Նավթը միջազգային բորսաներում շարունակում է էժանանալ։ Լոնդոնյան ICE բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների պարագայում մեկ բարելի գինը նվազել է 0,02 տոկոսով եւ կազմում է 87,05 դոլար։ Նյու-Յորքի NYMEX բորսայում WTI տեսակի նավթի սեպտեմբերյան մատակարարումների ֆյուչերսների պարագայում մեկ բարելի գինն ընդհակառակը՝ թանկացել է 0,09 տոկոսով եւ կազմում է 81,32 դոլար։