Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում անելով Լիբանանի քաղաքացիական պաշտպանության ծառայության աղբյուրին։
Աղբյուրի տվյալներով, լուսաբացին իսրայելական ավիացիան երեք հարված է հասցրել Նաբաթիե շրջանի Անսարի արվարձաններին, ինչպես նաև Նաբաթիա էլ-Ֆաուկա քաղաքի մերձակայքի տարածքին։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունում նշել են, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։