ՃՏՊ՝ Վայոց ձորի մարզում․ կա վիրավոր

Օգոստոսի 15-ին՝ ժամը 04։49-ին, Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ հայտնում են ՆԳՆ-ից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 117-րդ կմ-ին «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ մոտ 5 մ, և հայտնվել մոտակա ռեստորանային համալիրներից մեկի տարածքում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *