Սահմանազատմանը զուգահեռ կարծես թե «անդամահատվում են» Տավուշի մարզի համակարգաստեղծ ձեռնարկությունները։
Եթե «Տավուշ տեքստիլ» ՍՊԸ֊ն 2024 թվականին ուներ 668 աշխատող, այժմ նրանց թիվը 133 է։
Առավել մտահոգիչ է կազմակերպության ֆինանսական փաստաթղթի վրա տնօրենի ձեռքով ավելացրած հաղորդումը, որը իր բնույթով հաղորդում է հանցագործության մասին (տես փաստաթուղթը)։
Ըստ ամենայնի այս հայտարարությունը մնացել է առանց քննության կամ ուսումնասիրության, քանի որ տնօրենը քաղաքական գործիչ չէ, և իրավապահների համար անհետաքրքիր է պարզել հայտարարության պատճառը։
Իսկ տնօրեն Հրաչ Օհանյանն իր ձեռքով փաստաթղթի տակ գրել է. «Իրականացված գործարքներից տեղյակ չեմ, պատասխանատվություն չեմ կրում»։
Հ.Գ. Եթե որևէ ընդդիմադիր գործչի աշխատակից հայտարարեր, որ օրինակ 2006 թվականին իր աշխատավարձը 100 դրամ պակաս են վճարել` տվյալ գործատուն անմիջապես կկալանավորվեր։
