Թաիլանդում առաջարկում են թույլատրել կանանց ունենալ մինչև 4 ամուսին

Թաիլանդի վարչապետի թեկնածու Մոնգկոլկիտ Սուկսինթարանոնտը հերթական աղմկահարույց նախաձեռնությամբ է հանդես եկել՝ առաջարկելով օրենսդրորեն թույլատրել կանանց ունենալ մինչև չորս պաշտոնական ամուսին։

Ինչպես հայտնում է DW-ն առաջարկը բուռն արձագանք ու քննարկումներ է առաջացրել համացանցում և քաղաքական շրջանակներում, որտեղ հասարակության մի մասը դա դիտարկում է որպես կանանց իրավունքների ընդլայնման առաջադեմ քայլ, իսկ մյուս մասը՝ ընտրազանգվածի ուշադրությունը գրավելու էժանագին PR հնարք։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *