Հզոր՝ 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով Ինդոնեզիայում առնվազն 20 մարդ է զոհվել

Ինչպես հայտնում է BBC-ն, Ինդոնեզիայում աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունը նշել է, որ շաբաթ օրը վաղ առավոտյան տեղի ունեցած 7,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ։

Երկրաշարժի և դրան հաջորդած տասնյակ հետցնցումների հետևանքով տարածաշրջանում շենքեր են վնասվել։

Երկրաշարժը տեղի է ունեցել Ֆլորես կղզում՝ շաբաթ օրը տեղական ժամանակով 05:00-ից քիչ առաջ: Ինդոնեզիայի օդերևութաբանության և երկրաֆիզիկայի գործակալության տվյալներով՝ դրա օջախի խորությունը եղել է 15 կմ: Որքան մակերեսային է երկրաշարժը, այնքան ավելի ավերիչ են լինում դրա հետևանքները երկրի մակերևույթին։

Նույն տարածքում զգացվել են ուժեղ հետցնցումներ, այդ թվում՝ 6,1 մագնիտուդով մեկ ցնցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *