
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը հաշտվել են։ Պատճառը քաղաքական է։ Բանն այն է, որ առաջիկա նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Մասկը աջակցելու է Հանրապետական կուսակցությանը։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականը։ Մասկը, հոդվածի համաձայն, հասկացրել է, որ մտադրություն ունի 100 միլիոն դոլար ծախսել ընտրությունների մասնակցությունը խթանելու համար, որպեսզի օգնի Հանրապետական կուսակցությանը պահպանել Կոնգրեսի նկատմամբ վերահսկողությունը։ Նրանց հաշտվելուն նպաստել է նաեւ պահպանողական ակտիվիստ Չարլի Կըրկի եղերական մահը։ Վերջինս մի քանի ամիս շարունակ քայլեր է ձեռնարկել Թրամփին ու Մասկին հաշտեցնելու համար։