Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները ժամկետային զինծառայող սերժանտների, բանակային դիրքերի ավագների հետ․ հայտնում են պաշտպանության նախարարությունից։
«Օրակարգում ոչ կանոնագրքային փոխհարաբերությունների կանխարգելմանը, բանակ թափանցող արատավոր բարքերն արմատախիլ անելուն ուղղված աշխատանքներին վերաբերող հարցերն են»,- ասված է հաղորդագրությունում։