ՔՊ-ական Սարիկ Մինասյանը համացանցում սեռական բնույթի հայհոյանքով է պատասխանում քննադատություններին

Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար, ՀԷՑ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում պարբերաբար հայտնվում է անհարմար իրավիճակներում և հետո ստիպված ջնջում կամ սրբագրում է իր գրառումները։

Նա Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցած համերգից տեսանյութ է հրապարակել, որը ոչ միայն հավանումների և ջերմ խոսքերի է արժանացել, այլև սուր քննադատությունների։

Պարզվում է, որ Սարիկ Մինասյանն այնքան էլ պատրաստ չէ քննադատություններին։ Նա սեռական բնույթի հայհոյանքով է պատասխանում քննադատություններին։

Մեջբերում ենք Մինասյանի պատասխանը, որը հետո հեռացվել է մեկնաբանություններից (սքրինշոթերը պահպանված են)։

Օրինակ՝ ֆեյսբուքյան օգտատեր Աղվան Դավթյանի՝ դավաճաններով և ստամոքսազգիներով մեկնաբանությանը պատասխանել է. «Համարդ, հլը գրի ռսի բ…»։

Սարիկ Մինասյանի համար սա առաջին դեպքը չէ, որ հայտնվում է նման իրավիճակում։ Եղել են նաև դեպքեր, երբ Մինասյանը լեզվակռվի մեջ է մտել նաև կանանց հետ, նրանց կանչել «ռազբորկաների»։

Ֆոտոշարք։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *