«Ուժեղները» «կուռկուռի ձագ» են դարձել ու խեղճացել

Ամբողջ քարոզարշավի
ընթացքում իրենց մաչո ներկայացրած «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները այժմ ԱԺ-ում
գլուխները կախ լսում ու հետևում են, թե ինչպես է ՔՊ-ն իրենց թիմակցին՝ Էդգար Ղազարյանին,
սրիկա անվանում և չեն համարձակվում տեղից որևէ ծպտուն հանել։

 

Փաստորեն «ուժեղների»
«մաչո»-ն մնացել է քարոզարշավի պաստառների վրա։

 

 

Հիշեցնենք,
որ օրերս միջադեպ էր տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար
Ղազարյանի ելույթի ժամանակ։

 

Էդգար Ղազարյանը ամբիոնից վիրավորական արտահայտություն է
թույլ տվել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հասցեին:

 

ԱԺ նախագահ
Ռուբեն Ռուբինյանը քննադատել է Էդգար Ղազարյանի պահվածքը և նշել, որ նա պետք է
ներողություն խնդրի իր այդ պահվածքի համար։

«Էդգար
Ղազարյանը պետք է գա և 
ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար»,-
ասել է նա՝ դիմելով խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին։

Նա նաև հավելել
է, որ քանդման եզրին է նաև Էդգար Ղազարյանի՝ դահլիճում գտնվելու հարմարավետ պայմանների
ապահովման գործընթացը։

 

Սակայն
մինչ օրս Էդգար Ղազարյանը ներողություն չի խնդրել:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *