Գիշերը Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 200 անօդաչու

Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով որսացվել և ոչնչացվել է ուկրաինական ինքնաթիռային տիպի 205 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

ԱԹՍ-ները խոցվել են Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Վոլգոգրադի, Կալուգայի, Կուրսկի, Ռոստովի մարզերի, Ղրիմի տարածքների, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքների վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *