«Օշ Գրուպ»–ի՝ «ոչ ալկnհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեուչների կողմից «Օշ Գրուպ» ՍՊ ընկերությունում (Արագածոտնի մարզ գ․ Օշական, ապրանքանիշը՝ «Պրեմիում») իրականացված վերակսկողության ընթացքում ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրությամբ սահմանված նորմեր՝ արտադրվել է վտանգավոր սննդամթերք:

Լաբորատոր փորձարկման արդյունքների համաձայն՝ փորձաքննության ներկայա ցված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի նմուշը «մեզոֆիլ աէրոբ մանրէների քանակ» (ՄԱՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք մոխիտոյի համով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *