Margarian Mantashyants Rally — երբ բիզնես համայնքը միավորվում է բարության շուրջ (ֆոտո)

Օգոստոսի 15-ին Գյումրիում  կայացավ Հայաստանում առաջին «Margarian Mantashyants Rally» ավտոերթը, որին մասնակցեցին Հայաստանի ավելի քան 40 խոշոր գործարարներ և ձեռներեցներ։ 

Մասնակիցները Երևանից ուղևորվեցին դեպի Գյումրի՝ հասնելով քաղաքի կենտրոն, որտեղ նրանց սպասում էին «Արմինեի գրադարանի» երեխաները։ Հանդիպումը դարձավ օրվա ամենաջերմ ու հիշարժան պահերից մեկը։  Երեխաներն անմիջական  շփում ունեցան  գործարարների հետ, լուսանկարվեցին մասնակիցների և նրանց ավտոմեքենաների հետ, իսկ ամենակարևորը՝ հնարավորություն ուղղել իրենց հետաքրքրող հարցերը։ Գործարարները պատմեցին իրենց անցած ճանապարհի, աշխատանքի, փորձի ու հաջողությունների մասին՝ երեխաներին փոխանցելով հավատ, որ մեծ նպատակները կարող են իրականություն դառնալ։ Այնուհետև մասնակիցները այցելեցին «Արմինեի գրադարան», որտեղ նախաձեռնությունը շարունակվեց արդեն բարեգործական նպատակով։ 

Ավտոերթին մասնակցած գործարարները գրադարանին փոխանցեցին դրամական նվիրատվություններ, որոնք կուղղվեն երեխաների և գրադարանի զարգացմանն ու բարեգործական ծրագրերին։ «Margarian Mantashyants Rally-ն» պարզապես ավտոերթ չէր, այն միավորեց բիզնեսը, բարեգործությունն ու մարդկային շփումը՝ ստեղծելով մի օր, որի ամենակարևոր ուղերձը երեխաներին ոգեշնչելն ու նրանց երազանքներին հավատ տալն էր։ Երբ հաջողակ մարդիկ կիսվում են ոչ միայն իրենց հնարավորություններով, այլև իրենց փորձով ու ժամանակով, բարեգործությունը ստանում է շատ ավելի մեծ արժեք։

Նշենք, որ ի թիվս այլ գործարարների, մասնակիցների թվում էր նաև «Black river capital»-ի հիմնադիր Ֆելքիս Վարդանովը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *