Չինաստանը նոր արբանյակ է տիեզերք արձակել հյուսիսային Շանսի նահանգում տեղակայված Տայյուան տիեզերակայանից։ Այս մասին հայտնում է «Սինհուան»։
SEO արբանյակն արձակվել է «Չանչժեն-2Բ» (Long March-2C) կրող հրթիռի օգնությամբ և հաջողությամբ դուրս է եկել նախանշված ուղեծիր։
Այս արձակումը դարձել է 664-րդը «Չանչժեն» («Մեծ երթ») շարքի կրող հրթիռների համար։