Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Նավասարդյանին պատկանող ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Բերդավան բնակավայր):
Հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝
– արտադրամասի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, – բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։
Ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։