Պակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունը


Աշխարհ


Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր երկրի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև կնքված համատեղ պաշտպանության համաձայնագրին աջակցություն հայտնելու համար։

Շարիֆը նշել է, որ երեք երկրները «կառուցողական դեր» կխաղան սեփական երկրների և ամբողջ տարածաշրջանի պաշտպանությունն ապահովելու գործում՝ միաժամանակ գովաբանելով Թրամփի «համարձակ և վճռական առաջնորդությունը»։ Թրամփը Truth սոցիալական հարթակում կատարած գրառմամբ նշել էր, որ «շատ ուրախ է», որ Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը «վերջապես» ստորագրել են համաձայնագիրը՝ այն անվանելով «մեծ, համարձակ և կարևոր առաջին քայլ»։ ԱՄՆ նախագահի դիտարկմամբ համաձայնագիրը ցույց է տալիս, որ Մերձավոր Արևելքը «միավորվում է», և տարածաշրջանի երկրները կկարողանան «ավելի արդյունավետ կերպով» պաշտպանել իրենց։

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։

Հատկանշական է, որ մահմեդական աշխարհի երեք խոշոր տնտեսական տերությունների միջև անվտանգության համագործակցությունն ամրապնդելու այս նախաձեռնությունը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում ռազմական լարվածության և հակամարտությունների սրման պայմաններում։ 

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *