Հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ


Բիզնես


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից վերահսկողական միջոցառում է իրականացվել անհատ ձեռնարակատեր Համլետ Վարագյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ, Բաղրամյան փ․ 19/15), որի ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:

Մասնավորապես՝
* պատերի որոշ հատվածներ եղել են անհարթ, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերց,
* սննդի կառույցն ապահովված չի եղել արհեստական օդափոխության համակարգով,
* չի ունեցել անձնակազմի համար հանդերձարան։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *