Թավրիզ–Երևան երթուղու չվերթները երկու տարվա ընդմիջումից հետո կվերականգնվեն հինգշաբթի օրվանից:
Թռիչքները կիրականացվեն Թավրիզի «Շահիդ Մադանի» միջազգային օդանավակայանից՝ Pouya ավիաընկերության կողմից:
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին: Առաջին չվերթը տեղի կունենա հինգշաբթի՝ ժամը 09:00-ին, Թավրիզից Երևան ուղղությամբ:
Երթուղու վերականգնումը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև օդային հաղորդակցության ամրապնդմանը և ուղևորափոխադրումների ավելացմանը: