Լիխտենշտեյնում փոխվել են գահի ժառանգման կանոնները. կանայք կկարողանան գահ բարձրանալ

Լիխտենշտեյնի իշխանական տան հրապարակված որոշման համաձայն՝ երկրում փոխվել են գահի ժառանգման կանոնները, և այսուհետ սահմանվել է բացարձակ առաջնեկության սկզբունքը, ինչը նշանակում է, որ ապագայում առաջնեկը, անկախ սեռից, կդառնա գահաժառանգ և հետագայում՝ իշխող արքայազն կամ արքայադուստր։

Ինչպես հայտնում է Meduza-ն, այս պատմական փոփոխությունը չի ազդի ներկայիս սերնդի վրա․ 1989 թվականից իշխող Հանս-Ադամ II-ի որդու՝ թագաժառանգ Ալոիսի ավագ զավակը 31-ամյա Յոզեֆ Վենցելն է, ուստի նոր կանոնները տարածվելու են միայն ապագա ժառանգների վրա։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *