Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված


Հայաստան


Զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

«Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Նա կալանավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել էր, որ հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին՝ հրազենային վնասվածքով:

Նշվել էր, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *