Ո՞ր թիրախներին է այս անգամ հարվածել ռուսական բանակը

Ռուսաստանի բանակը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի զինված ուժերի շահերը սպասարկող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ, անցած գիշեր հարվածային անօդաչուները խոցել են «Օդեսա» նավահանգստում՝ «Տարանտուլ» տիպի պարեկային նավը, որը ապահովում էր նավերի անվտանգությունը ծովով անցնելու ընթացքում և բեռնաթափման վայրերում, ինչպես նաև վառելիքի ռեզերվուարները, «Իզմայիլ» նավահանգստում՝ նավամատույցի տերմինալը, որն ապահովում էր ռազմական նշանակության բեռներով նավերի, արևմտյան ռազմական տեխնիկայով անգարների, ինչպես նաև անօդաչու նավակների պահեստների բեռնաթափումը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *