Արթիկի ոստիկանները հանցագործության պահին ձերբակալել են քարհանքերից գողաթյուններ կատարող անձանց (վիդեո)

Հուլիսի 28-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում տվեց սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն․ գիշերը քարհանքից գողություն էր կատարվել։

Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին օգոստոսի 5-ին։ Գիշերվա ժամը 4․20-ին նույն քարհանքից փախուստի դիմելիս ձերբակալվեց ու բաժին տեղափոխվեց Վանաձորի բնակիչ 43-ամյա մի տղամարդ։ Իսկ Եղեգնուտ գյուղի բնակիչ 37-ամյա ընկերը ձերբակալվեց Մարալիկ-Արթիկ ճանապարհին և իր վարած մեքենայով հանդերձ նույնպես տեղափոխվեց բաժին։ 

Նրանք խոստովանեցին, որ հուլիսի 28-ի գողությունն իրենք են կատարել։ Հետագա միջոցառումներով և քննչական գործողություններով պարզվեց, որ տղամարդիկ գողություններ են կատարել ևս հինգ քարհանքերից։

Գողացել էին արդյունաբերական և էլեկտրահաղորդակցության նյութեր, իսկ գողություններից մեկի ընթացքում նաև մտել էին պահակատուն և գողացել կենցաղային տեխնիկա։

Պատճառված վնասի ընդհանուր չափը գերազաանցում էր 3․300․000 դրամը։ 

43-ամյա տղամարդը կալանավորվել է, իսկ 37-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *