
ԱՄՆ-ի պատվիրակությունը, որի կազմում է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջ.Դ. Վենսը, երկուշաբթի երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաստատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ երկու կողմերն էլ լուրջ են տրամադրված։
«Նրանք արդեն ճանապարհին են… Նրանք այնտեղ կլինեն այսօր երեկոյան (Իսլամաբադի ժամանակով – խմբ.)», – ասել է Թրամփը New York Post-ին։
Նա նաև նշել է, որ պատվիրակության կազմում են Վենսը, ինչպես նաև հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիթքոֆը և Ջարեդ Քուշները։
«Մենք պետք է բանակցենք… Այնպես որ, չեմ կարծում, որ որևէ մեկը հիմա խաղեր է խաղում», – հավելել է նախագահը։