Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է Գանայի 62 քաղաքացի


Աշխարհ


Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է Գանայի 62 քաղաքացի, ևս 15-ն անհետ կորած է, հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Սեմյուել Օկուձետո Աբլակվան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«62 գանացի մահացել է, 15-ն այժմ համարվում է անհետ կորած», – ասել է նա Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում։ Նախարարի խոսքով՝ ինքը նաև Լավրովի հետ քննարկել է Ռուսաստանի ռազմական գործողությանը մասնակցելու համար Գանայի քաղաքացիների անօրինական հավաքագրման դադարեցման հարցը:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *