Աշխարհի երկրների դասակարգումը` ըստ եկամուտների. Ո՞ր խմբում է Հայաստանը. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Համաշխարհային բանկը պարբերաբար վերանայում է աշխարհի պետությունների ցանկը` ըստ եկամուտների տարբեր խմբերի դասակարգման։

Առանձնացվում է եկամուտների 4 խումբ՝ ցածր եկամուտներ, միջինից ցածր եկամուտներ, միջինից բարձր եկամուտներ և բարձր եկամուտներ։

  • Ցածր եկամուտներ ունեցող երկրներում մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը ցածր է $1,175 մակարդակից։
  • Միջինից ցածր եկամուտներ ունեցող երկրներում մեկ մարդու հաշվով տարեկան եկամուտը գտնվում է $1,176–$4,635 միջակայքում։
  • Միջինից բարձր եկամուտների խմբում տարեկան եկամուտը կազմում է $4,636–$14,375։
  • Բարձր եկամուտների խմբում մեկ շնչի հաշվով տարեկան եկամուտը գերազանցում է $14,375 մակարդակը։

Նկատելի է, որ այն երկրները, որոնք դասակարգվում են ցածր և միջինից ցածր եկամուտների խմբերում, ստանում են որոշակի օժանդակություն։ Կարգավիճակի փոփոխությունը հանգեցնում է նաև այդ օժանդակության վերանայման։


ՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբ


Վերջին դասակարգման համաձայն՝ աշխարհի 195 երկրները բաշխվել են եկամուտների խմբերում հետևյալ կերպ․

Բարձր եկամուտների խմբում ընդգրկված է 64 երկիր։ Այս խմբում է նաև Ռուսաստանը, որը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ դասակարգվել է այս խմբում։

Միջինից բարձր եկամուտների խմբում ներառված են 59 երկիր։ Այստեղ են Հայաստանը և նրա հարևանները, ինչպես նաև Բելառուսը և Ղազախստանը։

Միջինից ցածր եկամուտների խմբում ընդգրկված է 47 երկիր, որոնց թվում է Ղրղզստանը։

Ցածր եկամուտների խմբում ընդգրկված են 25 երկիր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *