
ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատուրայի հաստատումն է, որտեղ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներն ու առաջնորդները մշտական հարձակումների և քաղաքական հետապնդումների ներքո են:
Արևմտյան կոնկրետ երկրներն այնքան են տարված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական պատերազմով, որ «կռիշավատ» են անում իրենց ձեռքում գործիք դարձած և նույն ՌԴ-ի դեմ օգտագործվող բռնապետին:
Հասկանալի է, չէ՞, որ իրավունքի, ազատ խոսքի, եվրոպական արժեքների և ժողովրդավարության կեղծ հռչակումների անվան տակ, նույն Արևմուտքի հովանավորչությամբ, ՀՀ-ում ուժեղացվում է բռնատիրական համակարգը, որը ծառայում է բացառապես այլոց շահերին»։