Թրամփը Իրանին կոչ է արել հանձնվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի հետ հեռախոսային հարցազրույցում կոչ է արել Իրանին «սպիտակ դրոշ» բարձրացնել և հանձնվել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Լրագրողը Թրամփին հարց է ուղղել իրանական կողմի հետ շփումների մասին։ Նախագահը հաստատել է, որ Միացյալ Նահանգները ոչ պաշտոնական ուղիներով կապ է պահպանում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։

Հեռուստաալիքը հիշեցնում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնության հասնելու համար հունիսին կնքված հուշագրով նախատեսված 60-օրյա ժամկետն օգոստոսի 17-ին լրանում է։

Թրամփը լրագրողին հայտնել է, որ ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ համաձայնության հասնելու հարցում։ Թրամփի խոսքով՝ Իրանը, կարծես, նույնպես չի ցանկանում ԱՄՆ-ի հետ դիվանագիտական լուծման հասնել։

Նախագահը շեշտել է, որ ԱՄՆ ուժերի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը շարունակում է տնտեսական ճնշում գործադրել երկրի վրա։

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ մինչև այժմ Իրանի դեմ հակամարտության ընթացքում օգտագործվել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան զենքերի շատ չնչին քանակությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *