Վրաստանը հետախուզվողին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին


Հարեվաններ


Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձ Կ.Հ.-ն, ով մեղադրվում է քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից կտրող-ծակող առարկա ձեռք բերելու և կրելու, կալանավորված անձի կողմից փախուստի և պետական սահմանն ապօրինի հատելու համար` հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին:

Գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Կ.Հ.-ի տեղափոխումը Երևան:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *