Ամասիա և Ազատան համայնքներին տրամադրվել են նոր մոտոբլոկներ՝ գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ դարձնելու համար


Հայաստան


Շիրակի մարզի Ամասիա և Ազատան բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար նոր տեխնիկա և սարքավորումներ են տրամադրվել, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ իրականացվող «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» ծրագրի շրջանակում երկու բնակավայրերի շահառուներին տրամադրվել է 13-ական մոտոբլոկ՝ համապատասխան գյուղատնտեսական սարքավորումներով։

Ծրագրով նախատեսված է տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթեներ, ներառյալ մոտոբլոկներ, կցասայլեր, խոտհնձիչներ, գութաններ և սրսկիչներ:

Տեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ծրագրի իրականացման թիմի, խորհրդատվական ծառայություններ մատուցող «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչները, ծրագրի շահառուները, մարզպետարանի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարները։




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *