Ուկրաինան կառավարվող ռումբեր է արտադրում


Հարեվաններ


Ուկրաինան սկսել է սեփական 250 կգ տրամաչափի կառավարվող ավիառումբի՝ Equalizer-ի արտադրությունը, որի գործողության շառավիղը 10-130 կմ է՝ ըստ Ուկրաինայի զինված ուժերի կենտրոնական նորարարական վարչության պետ Վլադիսլավ Վոլոշինի։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն արդեն գնել է առաջին խմբաքանակը։ «Մեր նպատակն է հավասարեցնել իրավիճակը ոչ միայն քանակապես, այլև որակապես, և նույնիսկ առավելություն ստանալ թշնամու նկատմամբ»,- ասել է Վոլոշինը և նշել, որ Equalizer-ի արժեքը երեք անգամ ցածր է իր ամերիկյան JDAM-ER-ի նմանակից։

Մոդուլը սովորական ռումբերը վերածում է բարձր ճշգրտության ռումբերի։ Ուկրաինան մշակում է մոտ 10 նմանատիպ զենք։ Equalizer-ը մշակել է DG Industry-ն, գործընթացը տևել է 17 ամիս։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *