Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմո՞վ

Երևանի դպրոցներում աշնանը ուսումնական գործընթացը կկազմակերպվի փոփոխված գրաֆիկով՝ պայմանավորված ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի անցկացմամբ։

Համաժողովի անցկացման շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում դասեր չեն անցկացվի։ Փոխարենը՝ սեպտեմբերի 15-ից սկսած՝ հինգ շաբաթ շարունակ, Երևանի դպրոցները կաշխատեն նաև շաբաթ օրերին։ Փոփոխված ռեժիմի արդյունքում աշակերտների աշնանային արձակուրդը կերկարաձգվի։

Հոկտեմբերին նախատեսվում է երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ սովորաբար սահմանված մեկ շաբաթվա փոխարեն։ COP17-ը Երևանում կանցկացվի 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *