Ինչ են մաղթում Կարապետյանին «Արարատ-Արմենիայից»

«Արարատ-Արմենիա» ՖԱ ամբողջ անձնակազմը շնորհավորում է ակումբի հիմնադիր և սեփականտեր Սամվել Կարապետյանի ծննդյան 61-ամյակը։

«Նախորդ մրցաշրջանում տոնած հաջողությունն ու երրորդ չեմպիոնությունն ապացույցն է նրա, որ բոլորիս նպատակը շարունակում է մնալ նույնը՝ մենք շարունակում ենք պայքարել։ Պայքարել հանուն մեր համատեղ նպատակների, ֆուտբոլի զարգացման, նոր բարձունքների նվաճման։ Հենց այս պահին էլ ակումբը նման մի նոր կարևոր ակումբային նվաճման նախաշեմին է։

61-ամյակի կապակցությամբ մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն և հավատ, որ բոլորիս բռնած ուղին ճշմարիտ է և որ միասին մենք կարող ենք»,- նշել են ակումբից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *