Booking. Com-ը և GetYourGuide.com-ը գովազդում են Շուշիի մզկիթը, որը վերանորոգել է Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը

Միջազգային զբոսաշրջային Booking. com  և  GetYourGuide.com  կայքերն սկսել են ակտիվորեն  զբոսաշրջային փաթեթներ գովազդել դեպի Լեռնային Ղարաբաղ և Շուշի: Բնականաբար, Շուշին ներկայացվում է որպես «Շուշա», իսկ Ստեփանակերտը՝ «Խանքենդի»: Ընդ որում, որպես Շուշիի հայտնի տեսարժան վայր ներկայացվում է Շուշիի Գյովհար Աղայի վերին մզկիթը, որը 2019 թվականին վերանորոգվել է ներկայումս Բաքվի բանտում շինծու մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հիշեցնենք, որ նման  զբոսաշրջային փաթեթ էր գովազդում  նաև համաշխարհային Marriott Bonvoy ցանցը, որը  Հայ Դատի հանձնախմբերի և հայկական մի շարք այլ կառույցների կազմակերպած համաշխարհային ճնշման արդյունքում չեղարկեց առաջարկը՝ գովազդը հեռացնելով նաև պաշտոնական կայքից։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *