Ինչու ոստիկանությունը դեռ չի գտել Մալիշկայի դիմակավորված անձին. Ցուցուլյանի պարզաբանումը

Մալիշկայում բնակիչներին գիշերային ժամերին անհանգստացնող դիմակավորված անձը դեռևս չի հայտնաբերվել։ Այս մասին ՆԳՆ ասուլիսի ժամանակ` պատասխանելով Oragir.News-ի հարցին, ասաց ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով՝ դեպքի բացահայտման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումները ներգրավված են աշխատանքներում։

«Դեռևս չի հայտնաբերվել»,- հայտարարեց Ցուցուլյանը՝ նշելով, որ անձի հայտնաբերման դեպքում հանրությանը կտեղեկացվի։

Հարցին, թե ինչու է մեկ անձի հայտնաբերումը այսքան երկար տևում, երբ ավելի բարդ հանցագործություններ երբեմն ավելի արագ են բացահայտվում, Ցուցուլյանը պատասխանեց, որ կան դեպքեր, որոնց բացահայտումը կարող է երկար ժամանակ պահանջել։

«Գիտե՞ք ինչ, դեպքեր են լինում, որ երկար են տևում»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ Մալիշկայի դեպքի դեպքում ինչ հանգամանքներ են խոչընդոտում անձի հայտնաբերմանը։


Հասմիկ Մովսիսյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *