2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում գրանցվել է 21 966 հանցագործություն. Կամո Ցուցուլյան

2026 թվականի առաջին վեց ամիսներին Հայաստանում գրանցվել է 21 966 հանցագործություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 65-ով կամ 0.3 տոկոսով պակաս է։ Այս մասին ՆԳՆ ասուլիսի ժամանակ հայտնեց ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը։

Նրա խոսքով՝ նվազումը հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ։

Ցուցուլյանի ներկայացմամբ՝ ընդհանուր հանցագործությունների կառուցվածքում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինը նվազել է 1.9 տոկոսով։ Դեպքերի 88.2 տոկոսը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ են, իսկ 11.8 տոկոսը՝ ծանր և առանձնապես ծանր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *