Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու. Գևորգ Պապոյան

Օգոստոսի 3-ից մեկնարկել է լոլիկի մթերման գործընթացը, և այսօրվա դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու։ Մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը»,- նշել է նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *