Օգոստոսի 13-ին Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը հանդիպել է Համագործակցության երկրների կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանի հետ։
Մեղրիի համայնքապետարանից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 18-20-ը Մեղրիում կայանալիք Համագործակցության երկրների կինոփառատոնի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը։
«Կինոփառատոնը կանցկացվի «Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում։ Նախատեսվում է ցուցադրել շուրջ 30 ֆիլմ՝ Հայաստանից և ԱՊՀ անդամ երկրներից:
Նախաձեռնությունը կնպաստի Մեղրիում մշակութային կյանքի աշխուժացմանը, տարբեր երկրների ստեղծագործողների միջև կապերի ամրապնդմանը և համայնքում միջազգային մշակութային համագործակցության ընդլայնմանը», -նշված է հաղորդագրությունում։