ԱՄՆ-ն և Հարավային Կորեան Թրամփի հայտարարություններից հետո վաղաժամ կավարտեն ռազմական զորավարժությունները

Ամենամյա ամերիկա-հարավկորեական «Ազատության վահան» զորավարժությունները կավարտվեն օգոստոսի 21-ին, ոչ թե օգոստոսի 27-ին, ինչպես նախապես նախատեսված էր, հայտնել է NBC News-ին ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարել է, որ երկու երկրները «ամերիկյան կողմի խնդրանքով պայմանավորվել են որոշ ճշգրտումներ մտցնել զորավարժությունների տևողության և ծավալի մեջ»։

Թրամփի անսպասելի հայտարարությունները, որոնք նա արել էր զորավարժությունների մեկնարկից մի քանի ժամ առաջ, անհանգստացրել են Հարավային Կորեային, որը անվտանգության հարցերում մեծապես կախված է ԱՄՆ-ից, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ մյուս դաշնակիցներին, որոնք բախվում են միջուկային զենք ունեցող Հյուսիսային Կորեայից բխող աճող սպառնալիքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *