Ադրբեջանում հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների հայտարարությունները որևէ կապ չունեն Բաքվի նկատմամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշման հետ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան:
Ռուսական դիվանագիտական գերատեսչությունն այս պարզաբանմամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը՝ ռուսական մեդիադաշտում հնչած արտահայտությունների դեմ պաշտոնական Բաքվի վճռական բողոքը լսելու համար:
Միաժամանակ Ադրբեջանի իրավապահները հետախուզում են հայտարարել ռուս երեք լրագրողների ու փորձագետների՝ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ՝ նրանց մեղադրելով երկրի սահմանադրական կարգը տապալելու և տարածքային ամբողջականությունը խախտելու կոչերի մեջ:
Զախարովան շեշտել է, որ նրանք հանդես են եկել որպես մասնավոր անձիք և նրանց խոսքերը չեն արտահայտում Մոսկվայի իրական մոտեցումներն ու Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների բնույթը: