Արծվիկ Մինասյանի եղբայրը քաղաքացուն ԵՊՀ ընդունելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե

ԵՊՀ ամբիոնի վարիչը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը (խոսքը ԱԺ նախկին պատըգամավոր Արծվիկ Մինասյանի եղբայր Էդիկ Մինասյանի մասին է–խմբ), իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով, ստացել է կաշառք:

Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել է նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *